Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներով ընկեր Մարգարիտի ղեկավարությամբ այսօր մեկնել էինք Աղցի թագավորական դամբարաններ, Օրգով գյուղ, տեղի դպրոց, Տեղերի վանք և Տեղերի ձոր: Դամբարաններն այցելելուց հետո հյուր գնացինք տեղի դպրոց, որտեղ, սակայն, մեզ այդքան էլ ջերմ չդիմավորեցին: Նրանք հետաքրքրված չէին մեր ծրագրերով ու նախագծերով: Թվում էր, թե և՛ դպրոցը, և՛ դրանում դասավանդողները դեռ նախորդ դարում են գտնվում: Այնուամենայնիվ, մենք փորձեցինք պատմել կրթահամալիրի մասին, նվիրեցինք մեր գրքերը, անգամ նկարվեցինք: Դպրոցից ունենած մեր տպավորությունները շատ արագ մոռացվեցին Տեղերի վանք և ձոր այցելելուց հետո՝ գեղեցիկ աշնանային բնություն էր:
Комментариев нет:
Отправить комментарий