Translate

вторник, 1 октября 2013 г.

Top 12 Գրազները.

1.Մեր ժամանակների ամենահայտնի գրազչիներից մեկը Բլեք-Ջեքի պրոֆեսիոնալ խաղացող Բրայան Զամբիկն է՝ Ուիզ մականունով: Նա հռաչկ է վաստակել շնորհիվ փողի համար ամեն ինչի պատրաստ մարդ լինելու: Նրա կարիերայի ամենահայտնի դրվագը թերևս 36C համարի կրծքի իմպլանտներ կրելն էր: 1994 թվականին Ուիզը գրազ եկավ 100 հազար դոլարի վրա, որ 366 օր շարունակ 36C չափսի կուրծք կունենա և ոչ միայն հաղթեց այդ գրազը, այլև մեկ տարի անց այնքան հարմարվեց իր սիլիկոնե կրծքերին, որ չհեռացրեց իմպլանտները: Ուիզը նաև մեկ ամիս բնակվում էր զուգարանում՝ 14000 դոլարի դիմաց և հանուն 25000 դոլարի էլ մեկ շաբաթ գիշերում էր արկղի մեջ:
2.Լեվ Նիկոլաևիչ Տոլստոյը հայտնի էր նաև իր աննախադեպ կայտառության ու առողջության համար՝ զառամյալ տարիքում: Ասում են, երբ կոմսը արդեն վաղուց հատել էր 7-րդ տասնամյակի շեմը, նա մի անգամ գրազ եկավ իր մտերիմ ընկեր ու հրատարակիչ Վլադիմիր Չերտկովի հետ, որ կկարողանա մի ոտքի վրա 30 անգամ կքանստի: Գրազի առարկքան շքեղ մորթե գլխարկն էր ու ինչպես կարող եք կռահել, մեծանուն գրողը ստացավ այդ գլխարկըСамые знаменитые пари: продолжение

3.Մի խիստ հետաքրիր գրազ էլ կնքվել է 19-րդ դարի 40-ականներին՝ Նովորոսսիյսկի գեներալ-նահանգապետ Վորոնցովի և նրա ընկեր, հողատեր Տորոպովի միջև: Այս հարգարժան պարոնայք հրավիրված էին՝ մաքսատանը մաքսանենգերից ցուցադրական կալանավորումը դիտելու: Ցուցադրության ավարտից հետո Տորոպովը թերահավատորեն հայտարարեց, որ Նովոռոսիյսկի մաքսատանը մաքսանենգերը ընդհանրապես չեն կարողանում նորմալ աշխատել և իչնքն ամեն ինչ ավելի լավ կաներ և բնականաբար չէր բռնվի: 
«Այ դա դուք իզուր առաջարկեցիք», - ասաց մաքսատան պետը, «Մեզ մոտով ոչ մի մաքսանենգ չի կարող աննկատ սողոսկել»: Այդ ժամանակ Վորոնցովը միջամտեց և առաջարկեց. «Եկեք գրազ գանք 100 հազար ռուբլու վրա, որ դուք այնուամենայնիվ չեք կարողանա մաքսանենգություն անել»: Տորոպովին բացի համաձայնվելուց ոչինչ չէր մնում և նա առաջարկեց իր կալվածքը՝ որպես գրազի գին: Հաջորդ օրը նա ներկայացավ մաքսատուն՝ 10 հազար ռուբլուն համարժեք ադամանդներով և այլ թանկարժեք իրերով և եթե դրանք հայտնաբերվեին, ապա նա պարտվում էր գրազում:
Հաջորդ օրը ուղիղ կեսօրին Տորոպովի կառքը մոտեցավ մաքսատան անցակետին: Կալվածատերը հնազանդորեն անցավ զննման սենյակ, որտեղ նրան մերկացրեցին ու մանրակրկիտ ուսումնասիրեցին հագուստն ու ներքնաշորը, որտեղ ոչինչ չգտան: Նույն կերպ զննեցին նրա կառապանին և կառքը, բայց էլի ամեն ինչ ապարդյուն էր: Վերջիվերջո հուսահատ մաքսատան պետը հայտարարեց, որ զննումն ավարտված է:
«Եվ որտե՞ղ է ձեր ապրանքը», - հարցրեց Վորոնցով խորամանկորեն ժպտացող կալվածատիրոջից: Վերջինս սուլեց և նրան վազելով մոտեցսավ նրա սպիտակ պուդելը, որը ժամանել էր մաքսատուն տիրոջ հետ և հանգիստ նստած էր դրա մուտքի մոտ: Տորոպովը զգուշորեն կտրեց ու հանեց շան մորթին, որը պարզվեց ամենևին էլ պուդել չէր, այլ սափրած փողոցայինբ շուն, որի մարմնի վրա այդ կերպ թաքցրել էին բոլոր թանկարժեք իրերը, իիսկ վերևից էլ զգուշորեն ծածկել փափուկ մորթով: Վորոնցովինբ ու մաքսատան պետին չէր մնում ոչինչ, քան համաձայնվել, որ Տորոպովը հաղթեց այս գրազում:

4.Իշխան Ալեքսանդր Նիկոլաևիչ Գոլիցինը հոյակապ մարդ էր. խմում էր, կանանց հետ էր ման գալիս, քարտ էր խաղում... Նա ահավոր նյարդայնացնում էր իր տիկնոջը՝ իշխանուհի Մարիա Գրիգորևնային, ուստի վերջինս սիրավեպ սկսեց Ալեքսանդր Նիկոլաևիչի մտերիմ ընկերոջ՝ կոմս Լեվ Կիրրիլովիչ Ռոզումովսկու հետ: Հասկանալի է, որ 19-րդ դարում ամուսնալուծությունները տարածված չէին, ուստի Ալեքսանդր Նիկոլաևիչն ու Լեվ Կիրիլլովիչը որոշեցին իրնց վեճը լուծել քարտ խաղալով: Երբ իշանը պարտվեց, ուրախ իշխանուհին միանգամից բռնեց իր սիրելիի ձեռքն ու ասաց. «Պարտքերը պետք է փակել»:
Այսպես կոմս Ռազումովսկին ու իշխանուհի Գալիցինան սկսեցին միասին ապրել, չնայած նրան, որ հանրությունը դեռ երկար ժամանակ չէր հանդուրժում նրանց ամուսնությունը, որը հիմնված էր սիրո ու թղթախաղի վրա: Սա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մեկ անգամ կայսր Ալեքսանդր 1-ինը պարի հրավիրելով Մարիա Գրիգորևնային նրան չանվանեց կոմսուհի, իսկ այն ժամանակ կայսեր խոսքը օրենքի ուժ ուներ:

5.Ինչպես դա հաճախ է լինում հանճարների հետ, Ջորջ Լուկասը ահավոր կոմպլեքսավորված էր, երբ նկարահանում էր լեգենդար «Աստեղային պատերազմներ» ֆիլմի առաջին ֆիլմը, որովհետև վստահ չէր, որ այն հաջողություն կունենա: Մի անգամ նա այցելեց Սթիվեն Սփիլբերգի նկարահանման հրապարակ, ով այդ ժամանակ նկարահանում էր «Երրորդ աստիճանի մոտ կոնտակտներ» ֆիլմը: Լուկասը նայեց-նայեց և հայտարարեց, որ Սփիլբերգի ֆիլմն ավելի հաջողակ դուրս կգա:
Սփիլբերգը չհամաձայնվեց և առաջարկեց գրազ. ում ֆիլմն ավելի շատ փող հավաքի, նա պետք է իր ավելի քիչ հաջողակ կոլլեգային վճարի ֆիլմի հավաքած գումարների 2,5 տոկոսը: Բան չունեմ ասել, Սփիլբերգի գործնական հոտառությունը ֆենոմենալ է, որովհետև թեև նրա «Կոնտակտները» բազմաթիվ ռեկորդներ խփեցին և օգնեցին նրան փրկել իր ստուդիան սնանկությունից, բայց «Աստեղային պատերազմները»... մի խոսքով հասկացաք: Երևի Լուկասն այնքան էր հոգնել վճարելով Սփլբերգին 2,5 տոկոսները (որոնք միլլիոնավոր ու միլլիոնավոր դոլարներ են), որ 2012 թվականի աշնանը վաճառեց «Lucasfilm»-ը՝ բլոկբասթերի բոլոր հեղինակային իրավունքներով հանդերձ
Самые знаменитые пари: продолжение

6.Աշխարհում ամենակարճ պատմվածքը պատկանում է Հեմինգուեյին և համաձայն գրականագիտական լեգենդներից մեկի, այն գրվել է գրազով: Դեպքը պատահել է բարում, երբ Հեմինգուեյի կոլլեգա գրողներից մեկը հայտարարել է, որ անհնար է ընդամենը 10 բառով պատմվածք կազմել, որը կունենա սկիզբ, ընթացք ու ավարտ: Բնականաբար մեծ գրողը չէր կարող լռել և վերցնելով թուղթ ու գրիչ նա գրեց. «Վաճառվում են մանկական կոշիկներ: Դրանք անգամ չեն հագել»:


7.1968 թվականի գլխավոր բեսթսելլերներից մեկը դարձավ Փոլ Էրլիխի «Պոպուլյացիոն ռումբ» գիրքը, որում պրոֆեսորը խոստանում էր, որգերաբնակեցվածության առաջին խնդիրներին մոլորակը կբախվի արդեն 10 տարի աննց: Էլրիխը կանխագուշակում էր սով, խուճապ, պետական համակարգերի համատարած կործանում, քանի որ երկրաչափական պրոգրեսսիայով աճող բնակչության թիվը շուտով կհաղթահարի կրիտիկական շեմը և ռեսուրսները չեն բավականեցնի բոլորի համար:
Գիրքը բոլորին շատ դուր եկավ, սակայն գտնվեց ոմն Ջուլիան Սայմոն, ով տնտեսագետ էր և պրոֆեսսորի հիպոթեզը տխմարություն հռչակեց՝ առաջարկելով հրապարակավ գրազ գալ և այդ գրազը դարձավ ամենահայտնի տնտեսական վեճը՝ 20-րդ դարում: Այսպիսով, Սայմոնը պլանավորել էր վերցնել ցանկացած ռեսուրսի գին վերցնել և նայել, թե ինչպես այն կփոփոխվի 10 տարիների ընթացքում: Եթե գինն աճեր, ապա տնտեսագետը պարտավորվում էր այդ տարբերությունը վճարել կենսաբանին փողով, պայամանով, որ փողը այլևս ակտութալություն կունենար 10 տարի հետո:
Էրլիխին մնում էր միայն համաձայնվել այս գրազի հետ և 1000 դոլարով գնեց ըստ նրա ամենապահանջված մետաղները՝ քրոմ, պղինձ, նիկել, անագ և վոլֆրամ: Գրազը կնքվեց 1970 թվականի սեպտեմբերի 29-ին և պայմանը նրանում էր, որ ինչ տարբերություն կազմ մետաղների այդ քանակությունը 10 տարի անց, այն էլ պետք է վճարվի:
Ինչպես ինքներս գիտենք, ոչ մի կատաստրովիկ բան չեղավ մոլորակի հետ այդ 10 տարիների ընթացքում: Չնայած գնաճներին, մետաղների գները էականորեն ընկան, որովհետև էժանացավ դրանց արդյունահանումը, ինչպես նաև նորանոր հանքեր հայտնաբերվեցին: Մի խոսքով, պրոֆեսոր Էրլիխը խայտառակ պարտություն կրեց և վճարեց 567 դոլար և 7 սենո, որովհետև հաշվի առնելով գնաճի կոեֆֆիցենտը, հենց այդքանով էին անկել գները տասը տարվա ընթացքում, չնայած, որ այդ տասը տարիների ընթացքում բնակչության թիվը ռեկորդային աճ էր գրանցել:
8.Նորից վերադառնում ենք Բրիտանիա, որտեղ ի դեպ մինչ օրս էլ կարող ենք ականատես լինել ստորև նկարագրվող գրազի հետևանքներին: Անգլիացի քաղաքական գործիչ Ջեյմս Ֆուլլերը մի անգամ գրազ եկավ իիր ընկերոջ հետ, որ Սասսեքսում գտնվող իր տան պատուհանից երևում է Դալլինգթոնի եկեղեցու գմբեթը: Գրազի գինը 1000 գինեյ էր և վերադառնալով տուն Ֆուլլերը սարսափով նկատեց, որ ինքը կպարտվի գրազը, եթե ոչինչ չձեռնարկի: Նա ուներ ընդամենը երկու օր, մինչ իր ընկերը կայցել էր նրա տուն՝ ստուգելու:
Լորդ Ֆուլլերը զուր ժամանակ չկորցնելով, բանվորների հավաքագրեց և կարգադրեց արագացված տեմպերով կառուցել հսկայական գմբեթաձև կկառույց, որը նման կլինի եկեղեցու գմբեթին և նրա կարգադրությունը կատարվեց: Արդյունքում, ընկերը ընդունեց, որ պարտվել է գրազը, իսկ այդ անիմաստ կոնը մինչ օրս էլ կանգուն է:
9.Մի անգամ հայտնի բանկիր Ջոն Մորգանն ու Լոնսդեյլի կոմսը գրազ եկան 21000 ֆունտի վրա, որ իրենց երկուսին էական մեծ հումարներ պարտված փլեյբոյ Հարրի Բենսլին շուրջերկրյա ճամփորդություն կանի, ընդ որում՝ երկաթյա ասպետական սաղավարտը գլխին, մանկական սայլակն առջևից, գրպանում մեկ ֆունտով և ճանապարհին կկարողանա ամուսնանալ ինչ որ աղջկա հետ: Քանի որ իր պատրված գումարը էականորեն գերազանցում էր իր կարողության չափսերը, Բենսլին ստիպված էր համաձայնել:
1908 թվականի հունվարի 1-ին Բենսլին ճանապարհ ընկավ Տրաֆալգարյան հրապարակից: Նա պետք է հավատարիմ մնար մի շարք խիստ սահմանափակումների՝ երբեք չհանել 2 կիլոգրամ կշռող իր սաղավարտը՝ հրապարակային տեղերում, նա երբեք չպետք է հայտներ իր իսկական անունը, իր հետ կարող էր ունենալ պահեստային ներքնաշոր, գումար կարող էր վաստակել միայն ձեռքը ընկած գործերով, անցներ 18 պետություններով, միշտ առջևից բրթեր մանկական սայլակը և ամուսնանալ աղջկա հետ՝ առանց ցույց տալու իր դեմքը:
Ճանապարհորդության բրիտանական մասը մանրամասն նկարագրված է և հայտնի է, որ միայն բրիտանիայում նա մերժել է տասնյակից ավել ամուսնության առաջարկություններ, իսկ այ եվրոպայում նրա հետքերը կորան: Հայտնի է միայն, որ ճամփորդությունը տևեց 6 տարի և այդ ընթացքում նա հասել էր ճապոնիա ու վերադարձել էր: 1914 թվակականի օգոստոսի 14-ին, երբ արդեն սկսվել էր Առաջին աշխարհամարտը, Բենսլին գտնվում էր արդեն իտալիայում և շրջագայել էր 18 երկրների ց 11-ում: Մորգանն արդեն մահացել էր, իսկ Լոութերը իհարկե համաձայնվեց, որ համաշխարհային պատերազմը հարգելի առիթ է գրազը չէղյալ հայտարարելու և ջենթլմենական համաձայնությունը զրոյացնելու համար: 
Բենսլին Իտալիայից մեկնեց ռազմաճակատ, որտեղ վիրավորվեց ու զորացրվեց՝ հաշմանդամությամբ: Նա ապրեց մինչև 1956 թվական:
Самые знаменитые пари: продолжение

10.Բրիտանացի արիստոկրատ Ուիլիիամ Դուգլասը (երրորդ դուքս Մարչը և Քուինսբերրիի չորրորդ կոմսը) հայտնի է, որպես 18-րդ դարի ամենացափուշվայգ և արածախնդիր կյանքով ապրող մարդկանցից մեկը: Նա սիրում էր խաղալ, խմել և կրքոտ իտալուհիներին, ինչպես նաև խելքն իրենը չէր տարբեր մարդկանց հետ գրազ գալու ցանկացած հարցի շուրջ: Նա հատկապես հայտնի էր նրանով, որ ցանկացած հնարք կհորիներ, միայն թե հաղթի գրազը:
Օրինակ՝ մի անգամ նա 1000 գինեյի վրա գրազ եկավ, որը պատմության մեջ մտավ «Մրցավազք ժամանակի հետ» անունով: Գրազի պայմանը հետևյալում էր. մեկ ժամումն անցնել 19 մղոն՝ չորս ձիանոց ձիասայլով: Հաշվի առնելով այն ժամանակվա տրանսպորտային միջոցների անկատարությունն ու վատ ճանապարհները, դա անհավանական էր թվում, բայց սեր Դուգլասը հարցին իրեն հատուկ հնարամտությամբ մոտեցավ.  նա կառուցեց գերրթեթև ձիասայլակ, որը չուներ կողապատեր, ձիերի սանձերի ու այլ հարմարանքների համար օգտագործվեցին մաքուր մետաքս ու կետի բեղեր, իսկ ձիասայլը վարելու համար ընտրեցին հնարարվորինս փոքրամարմին ու թեթև ձիրաշավորդի:
1750 թվականի օգոստոսի 29-ին կոմսի ստեղծած հրաշք ձիասայլակը տեղում էր և այն սկսվեց: Արդյունքում, առաջին 4 մղոնը հաղթահարվեցին 8 րոպեում, իսկ ողջ տարածությունը հաղթահարելու համար պահանջվեց 53 րոպե 27 վայրկյան, ինչն այն ժամանակների համար ֆանտաստիկ ցուցանիշ էր:
Կոմսի մեկ այլ հնարամիտ գրազի մասին էլ հայտնի պատմություն կա: Նա գրազ եկավ մի անգամ, որ կկարողանա 50 մղոն/ժամ արագությունից ավելի բարձր արագությամբ նամակ փոխանցել: Պայմանավորված օրը նա կրիկետի 20 խաղացողների շրջան կազմել տվեց, նամակը դրեց կրիկետի գնդակի մեջ և շատ հանգիստ մեկ ժամում նամակը 80 մղոն անցավ, մինչդեռ, այդ ժամանակվա ամենաարագ փոստային միջոցը՝ աղավնին, չի կարող 44 մղոն/ժամից ավելի դանդաղ թռչել:
11.Այս ցուցակը ամբողջական չէր լինի, եթե այն չներառեր գրազ, որը շատ տպավորիչ գումարի վրա էր եկած և կազմում է ոչ ավել, ոչ պակաս՝ 500 միլլիոն դոլար, սակայն դրա արդյունքները պարզ կդառնան միայն 137 տարի անց: 
Գրազը շատ պարզունակ է և դրա մասնակիցները երկու ամերիկացի գիտնականներ են, ովքեր ուսսումնասիրում են մարդու ծերացման գործընթացը: Նրանցից մեկը՝ Սթիվեն Օսթեդը, համարում է, որ շուտով մարդկանց կյանքի առավելագույն տևողությունը կհասնի 150 տարու և գրազի նրա առաջ քաշած պայմանն այն է, որ 2000 թվականին ծնված մարկանցիից առնվազն մեկը կհաղթահարի այդ շեմը: 
Նրա հակառակորդը՝ Ջեյ Օլշանսկին, ավելի հոռետեսորեն է տրամադրված և կարծում է, որ մարկությանը դեռ շատ ժամանակ է պետք, որպեսզի հաղթահարվի 130 տարվա շեմը: Ամեն տարի այս երկուսը հատուկ բանկային հաշվի վրա 150-ական դոլար են փոխանցում, որոնք կուտակվելով, ինչպես նաև ավանդի տոկկոսներով, 2150 թվականին կդառնան կես միլլիարդ դոլար: Ճիշտ է, գիտնականները այդքան լավատես չեն իրենց կյանքերի տևողության հարցով և հասկանում են, որ անկախ նրանից, թե ով կհաղթի, եկամուտը կհասնի նրա ժառանգներին:
Самые знаменитые пари: продолжение
12.
Ռուս հայտնի գրող Կուպրինի մասին մի մպատմություն կա, որը վեր է ածվել անեկդոտի: Ասում են, թե Կուպրինը սիրում էր գրազ գալ: Դասականը պարբերաբար այցելում էր տարբեր պանդոկներ ու դրանց կառավարչից ճշտում, թե ներկա գտնվողներից ո՞վ է ամենաժլատը և այնուհետև մոտենում էր այն մարդուն և առաջարկում էր գրազ գալ, որ այդ հաճախորդը չի կարող լու ուտել՝ խոստանալով պարտվելու դեպքում վճարել մեկ կոպեկ: Ժլատները որպես կանոն սիրով համաձայնվում էին (ցարական Ռուսաստանում մեկ կոպեկով ահագին բան կարելի էր առնել) և ուտում էին լուին: Այնուհետև Կուպրինն առաջարկում էր նոր գրազ կնքել և 10 կոպեկ էր դնում, որ հաճախորդը չի կարողանա բլոճ ուտել... Սա ևս հազվադեպ էր բացասական պատասխանի առաջանում ու գծուծները սիրով ուտում էին նաև բլոճ ու ստանում էին իրենց  կոպեկըը:
Կուպրինը սակայն սրա վրա էլ կանգ չէր առնում. նա գրազ էր գալիս  ռուբլու վրա, որ հաճախորդը չի կարողանա շան կկղանք ուտել և բազում դեպքերում անգամ այս գրազին համաձայնվողներ էին լինում ու Կուպրինը խելոք տալիս էր նրանց նաև մեկկ ռուբլի: Սրան հետևում էր կուլմինացիան. 2 ռուբլու դիմաց առաջկվում էր ուտել մեկ գթալ մարդու կկղանք...  Գրեթե ոչ ոք չէր կարողանում անել դա և սուսուփուս գրողին վճարում էին 2 ռուբլի, ով շտապ հեռանում էր, որովհետև պարտվելուց մի քանի րոպե հետո ժլատ հաճախորդը հասկանում էր հերիք չէ ինքը կերավ լու, բլոճ ու շան կկղանք, դեռ մի բան էլ 89 կոպեկ պարտված դուրս եկավ գրազների հանրագումարի արդյունքում..
Նյութը Վերցված է blognews.am Կայքից:

Комментариев нет:

Отправить комментарий