Խուլիո Կորտասարի «Փոքրիկ Դրախտ» ստեղծագործության վերլուծումը ըստ Դավիթ Կիրակոսյանի
Խուլիո Կորտասարի «Փոքրիկ Դրախտ» պատմվածքը մի քաղաքի մասին է, որը գլխավորում էր մի գեներալ: Գեներալի նախաձեռնությամբ 18 տարին բոլորած բոլոր
մարդկանց ոսկե ձկնիկներ էին ներարկում, որոնց շնորհիվ նրանք իրենց շատ երջանիկ էին
զգում: Իսկ գեներալը այդ ձկնիկների շնորհիվ և՛ գումար էր վաստակում, և՛ ապահովում էր
իր անվտանգությունը: Մեծ հաշվով, այս փոքր պատմվածքում ներկայացված է աշխարհի բազմաթիվ
պետություններում տիրող հասարակարգը, կառավարման ոճն ու ձևը: Յուրաքանչյուր իշխանություն
իր «ոսկե ձկնիկն» է ներարկում իր բնակիչներին: «Ձկնիկները» կարող են տարբեր լինել,
սակայն ազդեցությունը, հիմնականում, նույնն է. անընդհատ երջանկության ապուշ զգացումը:
Երբ որևէ մեկը զգում է, որ ինչ-որ բան այնպես չէ և, միգուցե, իրենց խաբում են կամ շահագործում,
և այդ պարագայում դժվարանում է շնչելը և սկսում է պտտվել գլուխը, ապա պարզվում է, որ
դա “սատկած ձկնիկի” պատճառով է: Նման մարդկանց արագ ներարկում են և լուծում բոլոր խնդիրները:
Կարծում եմ, որ յուրաքանչյուր պետության նախագահի, վարչապետի կամ էլ թագավորի պատկերը
հեշտությամբ կարելի է համեմատել գեներալի պատկերի հետ:
Խուլիո Կորտասարի կենսագրությունը՝ տես այստեղ:
Խուլիո Կորտասարի կենսագրությունը՝ տես այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий