Translate

суббота, 5 октября 2013 г.


Օլիմպոս լեռ (լատ.՝ Olympus Mons), հանգած հրաբուխ Մարսի վրա, գտնվում է Թարսիս նահանգում, Արեգակնային համակարգի ամենաբարձր հայտնի լեռն է։ Անվանվել է Հունական Օլիմպոս լեռան անվամբ, որի վրա, համաձայն առասպելների ապրում էին օլիմպացի աստվածները։
Մինչ տիեզերական սարքերով հետազոտությունները (որոնց արդյունքում պարզվեց, որ Օլիմպոսը լեռ է) այս վայրը հայտնի էր աստղագետներին որպես Nix Olympica («Օլիմպոսի ձյուն», քանի որ այն ուներ բարձր ալբեդո)։ Այն ժամանակ ևս կասկածներ կային որ Օլիմպոսը լեռ է:
Օլիմպոսը համարյա երեք անգամ ավելի բարձր է քան Էվերեստը Երկրի վրա։ Այն ամենաերիտասարդն է Մարսի հրաբուխներից, ձևավորվել է Ամազոնիական դարաշրջանում:Օլիմպոսի բարձրությունը կազմում է 26,2 կմ իր հիմքի նկատմամբ, ինչը ավելին քան երկու անգամ բարձր է Մաունա-Կեաից, որը հանդիսանում է հրաբխային ծագման ամենամեծ կառույցը Երկրի վրա (բարձրությունը հիմքից մոտ 10 կմ)։ Օլիմպոսի հիմքի լայնությունը տարածվում է 540 կմ և ունի զառիվեր ստորոտներ, որոնք տեղերում հասնում են 7 կմ բարձրության։ Այսպիսի հսկայական զառիթափերի առաջացման պատճառները դեռ համոզիչ բացատրություն չեն սացել, սակայն շատերը հակված են մտածել, որ հրաբուխի հիմքի մասում ապարները լվացվել են հնում գոյություն ունեցող մարսյան օվկիանոսի կողմից։Օլիմպոս լեռան հրաբխային կալդերայի երկարությունը կազմում է 85 կմ, լայնությունը` 60 կմ։ Կալդերայի խերությունը հասնում է 3 կմ, շնորհիվ վեց իրաի հետ հատվող հրաբխային խառնարանների առկայության։ Համեմատության համար, Երկրի խոշորագույն հրաբուխ Մաունա Լոայի մոտ, որը գտնվում է Հավայան կղզիներում, խառնարանի տրամագիծը կազմում է6,5 կմ։Լեռան գագաթի մոտ մթնոլորտային ճնշումը կազմում է ընդամենը 2 % այն ճնշումից, որը բնորոշ է մարսյան միջին բարձրության համար (համեմատության համար, Երկրի Էվերեստի գագաթին գրանցված ցուցանիշը կազմում է ծովի մակերևույթի ճնշումի ընդամենը 25 %)։
Օլիմպոսը գրավում է այնքան մեծ տարածք, որ այն հնարավոր չէ ամբողջությամբ տեսնել մոլորակի մակերևույթից (հեռավորությունը, որը անհրաժեշտ է հրաբուխը դիտելու համար այնքան մեծ է, որ այն կծածկվի հորիզոնի ետևում)։ Այդ պատճառով, Օլիմպոսի ամբողջական պատկերը կարելի է տեսնել միայն օդից կամ ուղեծրից։ Համապատասխանաբար, եթե կանգնել հրաբուխի գագաթին, ապա նրա ստորոտը կանցնի հորիզոնից։
Օլիմպոսը հանգած հրաբուխ է, որը գոյացել է լավայի հոսանքների շնորհիվ, որոնք ժայթքել են ընդերքից և քարացել։ Այն հանգամանքը, որ հրաբուխի լայնությունը երեք անգամ գերազանցում է նրա բարձրությունը, խոսում է այն մասին, որ ժայթքումը երկար ժամանակ է տեղի ունեցել։
«Mars Express» սարքից կատարված լուսանկարների վերլուծությունը ցույց տվեց, որ հրաբուխի լանջերին ամենանոր լավայի հոսքերը ունեն ենթադրաբար 2 միլիոն տարվա տարիք։ Այսպիսով, չի կարելի բացառել, որ հրաբուխը նորից կսկսի ժայթքել։Օլիմպոսի հսկայական չափերը խոսում են այն մասին որ, ամենայն հավանականությամբ, Մարսը չունի տեկտոնիկ սալեր ինչպես Երկիրը: Քանի որ սալերի շարժը թույլ չէր տա հրաբուխին այսքան երկար գոյատևել։Օլիմպոս լեռը գտնվում է Թարսիս նահանգում, որտեղ տեղակայված են մի շարք այլ հրաբուխներ, այդ թվում` Արսիա լեռը, Սիրամարգի լեռը և Ասկրիաուս լեռը, որոնք նույնպես ունեն հսկայական չափեր, չնայած զիջում են Օլիմպոսին։ Այս երեք հրաբուխները գտնվում են Թարսիսի լեռներում, իսկ Օլիմպոսը գտնվում է Թարսիսի իջվածքի հատակին, որի խորությունն է մոտ 2 կմ։Հրաբուխը շրջապատող տարածքը շատ տեղերում ծածկված է ոչ մեծ լեռնաշղթաներով և սարերով։ Այս լեռնային համակարգը անվանում են Օլիմպոսի պսակ: Պսակը տարածվում է մինչև 1000 կմ հեռավորության վրա հսկայական «թերթիկների» տեսքով։ Պսակի ծագումը մտնում է Մարսի գաղտնիքների ցանկի մեջ։ Նրա առաջացման վարկածներից մեկը կապում է Պսակի առաջացումը Օլիմպոսի ստորոտների փլուզման հետ, ըստ մեկ այլ վարկածի, այն կապված է սառցադաշտերի գործունեության հետ, ևս մի վարկածի համաձայն, դա հին լավային հոսքեի մնացորդներն են, որոնք հետագայում ենթարկվել են քանդման և էրոզիաի:Պսակի տարբեր մասերի խոշորացված լուսանկարների վրա, տեսանելի են բազմաթիվ զուգահեռ գծեր` յարդանգներ (տես. լուսանկարը)։ Հավանավաչ, նրանց ուղղվածությունը ցույց է տալիս այս տեղանքում փչող քամիների ուղղությունը։ Յարդանգները սովորաբար առաջանում են մակերևույթի այն հատվածներում, որը հեշտությամբ է ենթարկվում էրոզիայի, օրինակ` հրաբխային մոխրից կազմված ապարների դեպքում։

вторник, 1 октября 2013 г.

Top 12 Գրազները.

1.Մեր ժամանակների ամենահայտնի գրազչիներից մեկը Բլեք-Ջեքի պրոֆեսիոնալ խաղացող Բրայան Զամբիկն է՝ Ուիզ մականունով: Նա հռաչկ է վաստակել շնորհիվ փողի համար ամեն ինչի պատրաստ մարդ լինելու: Նրա կարիերայի ամենահայտնի դրվագը թերևս 36C համարի կրծքի իմպլանտներ կրելն էր: 1994 թվականին Ուիզը գրազ եկավ 100 հազար դոլարի վրա, որ 366 օր շարունակ 36C չափսի կուրծք կունենա և ոչ միայն հաղթեց այդ գրազը, այլև մեկ տարի անց այնքան հարմարվեց իր սիլիկոնե կրծքերին, որ չհեռացրեց իմպլանտները: Ուիզը նաև մեկ ամիս բնակվում էր զուգարանում՝ 14000 դոլարի դիմաց և հանուն 25000 դոլարի էլ մեկ շաբաթ գիշերում էր արկղի մեջ:
2.Լեվ Նիկոլաևիչ Տոլստոյը հայտնի էր նաև իր աննախադեպ կայտառության ու առողջության համար՝ զառամյալ տարիքում: Ասում են, երբ կոմսը արդեն վաղուց հատել էր 7-րդ տասնամյակի շեմը, նա մի անգամ գրազ եկավ իր մտերիմ ընկեր ու հրատարակիչ Վլադիմիր Չերտկովի հետ, որ կկարողանա մի ոտքի վրա 30 անգամ կքանստի: Գրազի առարկքան շքեղ մորթե գլխարկն էր ու ինչպես կարող եք կռահել, մեծանուն գրողը ստացավ այդ գլխարկըСамые знаменитые пари: продолжение

суббота, 28 сентября 2013 г.

Արտագնա այդքան էլ չհաջողված կլոր սեղան և հաջողված ճամփորդություն

Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներով ընկեր Մարգարիտի ղեկավարությամբ այսօր մեկնել էինք Աղցի թագավորական դամբարաններ, Օրգով գյուղ, տեղի դպրոց, Տեղերի վանք և Տեղերի ձոր: Դամբարաններն այցելելուց հետո հյուր գնացինք տեղի դպրոց, որտեղ, սակայն, մեզ այդքան էլ ջերմ չդիմավորեցին: Նրանք հետաքրքրված չէին մեր ծրագրերով ու նախագծերով: Թվում էր, թե և՛ դպրոցը, և՛ դրանում դասավանդողները դեռ նախորդ դարում են գտնվում: Այնուամենայնիվ, մենք փորձեցինք պատմել կրթահամալիրի մասին, նվիրեցինք մեր գրքերը, անգամ նկարվեցինք: Դպրոցից ունենած մեր տպավորությունները շատ արագ մոռացվեցին Տեղերի վանք և ձոր այցելելուց հետո՝ գեղեցիկ աշնանային բնություն էր:

четверг, 26 сентября 2013 г.

Իմ առաջին մասնակցությունը աշնանային բաց հավաքին

Առաջին անգամ էի մասնակցում աշնանային բաց հավաքին. օրը հագեցած էր: Ընկեր Էմանուելի հետ մի խումբ սովորողներով շրջեցինք Միջին դպրոցով: Այնուհետև ընկեր Հասմիկի հետ այցելեցինք Գեղարվեստի ավագ դպրոց: Այնտեղ եղանք արվեստանոցներում, ցուցասրահում: Ավելի մանրամասն օրվա մասին կպատմի իմ ֆոտոշարքը:



суббота, 21 сентября 2013 г.

Ինչ հասկացա կարդալով Կորտասար և, արդյո՞ք ինչ-որ բան հասկացա....














Կարդացի Խուլիո Կորտասարի պատմվածքները, բանաստեղծությունները, ուսումնասիրեցի կենսագրությունը: Եվ հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ տվեց ինձ այդ ամենը:  Նախ բացահայտեցի ինձ համար այդ գրողին: Հետո փորձեցի հասկանալ նրա ոճը. բարդ էր: Հատկապես դժվար էին "գնում" բանաստեղծությունները: Հայերենում չէի կարողանում ընկալել անհանգ այդ ստեղծագործությունները: Փորփրեցի և գտա ռուսերեն տարբերակը , բայց դա էլ այդքան չօգնեց: Վերջապես գտա իսպաներենը: Ճիշտն ասած, իսպաներեն չգիտեմ և իհարկե բան չհասկացա, բայց կորտասարյան իսպանական հնչեղությունը ամենից շատ դուրս եկավ: 
Խուլիո Կորտասարի ևս մի պատմվածք կարդացի (իհարկե՝ հայերեն), որը շատ հավանեցի: Այդ պատմվածքի յուրաքանչյուր տող կարող է դառնալ ասույթ: Խորհուրդ եմ տալիս կարդալ:

Խուլիո Կորտասարի ասույթների իմ ժողովածուն





Կարդալով Կորտասար, կարող ես դուրս բերել այս ասույթները, որոնք, կարծես, թևավոր խոսքեր են.....

четверг, 19 сентября 2013 г.

Խուլիո Կորտասարը՝ իմ ընկալմամբ










Մեկնակետ .

Տասներկու տարի առաջ ես բոլորեցի հիրսունը...

Տասներեք տարի առաջ ես բոլորեցի հիսունը...

Տասնչորս տարի առաջ ես բոլորեցի հիսունը...

Հեղինակը մեկնակետ է ընդունել իր հիսուն ամյակը և կես դար ապրելով, կրկին սկզբից հաշվարկ է անում իր տարիքին և իր կյանքին:


Աստվածները

Աստվածները քայլում են մեր աշխարհով...

Նրանք արդեն չեն ապրում երկինքներում...


Ըստ ինձ, հեղինակը ցույց է տալիս մի աշխարհ, որտեղ արդեն մարդ չկա և դա է, կարծում եմ պատճառը, որ աստվածները քայլում են այս աշխարով՝ երկնքում նելիք էլ չունեն:


Happy New Year

Կարծես թե ինձնից է կախված գոյությունը աշխարհի,

հաջորդականությունը տարվա եղանակների,

կանչը աքաղաղի, սերը մարդկային:

Իմ ափերի մեջ եմես վերցնում քո ձեռքը

Կորտասարը այդ իր վերջին տողում իր ափերի մեջ վերցնելով դիմացինի ձեռքերը, կարծես, իր ձեռրքերի մեջ է վերցում ամբողջ աշխարհը: 

среда, 18 сентября 2013 г.

Ողջույն կրթահամալիր: Ողջունում եմ, քանի որ սա իմ առաջին նյութն է, որ հրապարակում եմ կրթահամալիրում սովորելու օրերին: Առաջին նյութ և առաջին ճամփորդություն` մեր արգենտինահայ ընկերների հետ: Իհարկե, հյուրերի հետ մեր ծանոթության երկրորդ օրն էր: Առաջին օրն էլ նույնքան հագեցած էր, սակայն ոչ այդքան արդյունավետ. ֆուտբոլային խաղում պարտվեցինք: Իսկ այսօր, ընդհանուր պարապմունքից հետո, ուղևորվեցինք Սարդարապատ, զբոսնեցինք, այցելեցինք հուշահամալիր: Արգենտիանացի մեր ընկերները հենց տեղում «Լորկե» պարեցին: Այնուհետ եղանք Էռնեկյանի խաղողի այգիներում, փորձեցինք համեղ և մի փոքր տարօրինակ խաղողի տեսակներ: Վերադարձին մեր նոր ընկերների հետ հասցեներ փոխանակեցինք:

Լավ հնարավորություն էր նոր ընկերներ ունենալու, վարժարանի իմ դասընկերների հետ ավելի մտերմանալու և անգլերենիս համեստ իմացությունը կիրառելու համար:



воскресенье, 8 сентября 2013 г.

четверг, 5 сентября 2013 г.

Բարև ձեզ:

Բարև ձեզ : Ես Կիրակոսյան Դավիթն եմ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 10-1 դասարանում : Ապրում եմ Երեվան քաղաքի Մալաթիա Սեբաստիա համայնքում , սիրում եմ ֆուտբոլ , երկրպագում եմ Ռեալ Մադրիդ ֆուտբոլային ակումբին , սիրածս ֆուտբոլիստտը դարպասապահ Իկեռ Կասիլյասն է :