Ավագ դպրոց-վարժարանի մի խումբ սովորողներով ընկեր Մարգարիտի ղեկավարությամբ այսօր մեկնել էինք Աղցի թագավորական դամբարաններ, Օրգով գյուղ, տեղի դպրոց, Տեղերի վանք և Տեղերի ձոր: Դամբարաններն այցելելուց հետո հյուր գնացինք տեղի դպրոց, որտեղ, սակայն, մեզ այդքան էլ ջերմ չդիմավորեցին: Նրանք հետաքրքրված չէին մեր ծրագրերով ու նախագծերով: Թվում էր, թե և՛ դպրոցը, և՛ դրանում դասավանդողները դեռ նախորդ դարում են գտնվում: Այնուամենայնիվ, մենք փորձեցինք պատմել կրթահամալիրի մասին, նվիրեցինք մեր գրքերը, անգամ նկարվեցինք: Դպրոցից ունենած մեր տպավորությունները շատ արագ մոռացվեցին Տեղերի վանք և ձոր այցելելուց հետո՝ գեղեցիկ աշնանային բնություն էր:
Translate
суббота, 28 сентября 2013 г.
четверг, 26 сентября 2013 г.
суббота, 21 сентября 2013 г.
Ինչ հասկացա կարդալով Կորտասար և, արդյո՞ք ինչ-որ բան հասկացա....
Կարդացի Խուլիո Կորտասարի պատմվածքները, բանաստեղծությունները, ուսումնասիրեցի կենսագրությունը: Եվ հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ տվեց ինձ այդ ամենը: Նախ բացահայտեցի ինձ համար այդ գրողին: Հետո փորձեցի հասկանալ նրա ոճը. բարդ էր: Հատկապես դժվար էին "գնում" բանաստեղծությունները: Հայերենում չէի կարողանում ընկալել անհանգ այդ ստեղծագործությունները: Փորփրեցի և գտա ռուսերեն տարբերակը , բայց դա էլ այդքան չօգնեց: Վերջապես գտա իսպաներենը: Ճիշտն ասած, իսպաներեն չգիտեմ և իհարկե բան չհասկացա, բայց կորտասարյան իսպանական հնչեղությունը ամենից շատ դուրս եկավ:
Խուլիո Կորտասարի ևս մի պատմվածք կարդացի (իհարկե՝ հայերեն), որը շատ հավանեցի: Այդ պատմվածքի յուրաքանչյուր տող կարող է դառնալ ասույթ: Խորհուրդ եմ տալիս կարդալ:
четверг, 19 сентября 2013 г.
Խուլիո Կորտասարը՝ իմ ընկալմամբ
Մեկնակետ .
Տասներկու տարի առաջ ես բոլորեցի հիրսունը...
Տասներեք տարի առաջ ես բոլորեցի հիսունը...
Տասնչորս տարի առաջ ես բոլորեցի հիսունը...
Հեղինակը մեկնակետ է ընդունել իր հիսուն ամյակը և կես դար ապրելով, կրկին սկզբից հաշվարկ է անում իր տարիքին և իր կյանքին:
Աստվածները
Աստվածները քայլում են մեր աշխարհով...
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում...
Ըստ ինձ, հեղինակը ցույց է տալիս մի աշխարհ, որտեղ արդեն
մարդ չկա և դա է, կարծում եմ պատճառը, որ աստվածները քայլում են այս աշխարով՝ երկնքում
նելիք էլ չունեն:
Happy New Year
Կարծես թե ինձնից է կախված գոյությունը աշխարհի,
հաջորդականությունը տարվա եղանակների,
կանչը աքաղաղի, սերը մարդկային:
Իմ ափերի մեջ եմես վերցնում քո ձեռքը…
Կորտասարը այդ իր
վերջին տողում իր ափերի մեջ վերցնելով դիմացինի ձեռքերը, կարծես, իր ձեռրքերի մեջ է
վերցում ամբողջ աշխարհը:
среда, 18 сентября 2013 г.
Ողջույն կրթահամալիր: Ողջունում եմ, քանի որ սա իմ առաջին նյութն է, որ հրապարակում եմ կրթահամալիրում սովորելու օրերին: Առաջին նյութ և առաջին ճամփորդություն` մեր արգենտինահայ ընկերների հետ: Իհարկե, հյուրերի հետ մեր ծանոթության երկրորդ օրն էր: Առաջին օրն էլ նույնքան հագեցած էր, սակայն ոչ այդքան արդյունավետ. ֆուտբոլային խաղում պարտվեցինք: Իսկ այսօր, ընդհանուր պարապմունքից հետո, ուղևորվեցինք Սարդարապատ, զբոսնեցինք, այցելեցինք հուշահամալիր: Արգենտիանացի մեր ընկերները հենց տեղում «Լորկե» պարեցին: Այնուհետ եղանք Էռնեկյանի խաղողի այգիներում, փորձեցինք համեղ և մի փոքր տարօրինակ խաղողի տեսակներ: Վերադարձին մեր նոր ընկերների հետ հասցեներ փոխանակեցինք:
Լավ հնարավորություն էր նոր ընկերներ ունենալու, վարժարանի իմ դասընկերների հետ ավելի մտերմանալու և անգլերենիս համեստ իմացությունը կիրառելու համար:
воскресенье, 8 сентября 2013 г.
четверг, 5 сентября 2013 г.
Подписаться на:
Сообщения (Atom)